Ս․թ․ 22 հունվարին Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանի դասախոսությամբ մեկնարկեց Հռոմի Քահանայապետական Սբ․ Թովմաս Աքուինացի համալսարանի «Անջելիկում» էկումենիկ ուսումնասիրությունների ինստիտուտի դասախոսությունների շարքը: Այս միջոցառումը կազմակերպեց «Քրիստոնեական միասնության խթանման քահանայապետական խորհրդի» և համալսարանի «Թիլարդ» ամբիոնի կողմից։ Դիտել տեսանյութը 🎬
Սրբազան Հոր մոտ 45 րոպե տևողությամբ բանախոսության թեման էր․ «Ժողովականությունը և քրիստոնեական միասնությունը ըստ Հայ Առաքելական Եկեղեցու»։