Իտալիո հայոց հոգևոր հովիվ Տ․ Տիրայր վրդ․ Հակոբյանի գլխավորությամբ Միլանի Սբ․ Քառասուն մանկանց ծխական համայնքի երիտասարդները ուխտագնացություն կատարեցին hյուսիսային Իտալիայի Լուինո համայնք։ Հունիսի 19-ի շաբաթ առավոտյան քաղաքի երկաթուղային կայարանում նրանց դիմավորեցին Քաղաքային խորհրդի նախագահ՝ Ֆաբրիցիո Լուլլիոն և Լուինոյի եկեղեցական խորհուրդի միջեկեղեցական հանձնաժողովի աշխարհիկ ներկայացուցիչ՝ Ալեսանդրո Ֆրանցետին:
Հայ ուխտավորները այցելեցին և աղոթեցին Madonna del Carmine սրբավայրում, որտեղ նրանց դիմավորեց Լուինոյի եկեղեցական խորհուրդի առաջնորդ Դոն Սերջո Ձամբենետին: Այնուհետև ուղևորվեցին դեպի Սբ․ Պետրոս և Պողոս ծխական եկեղեցի։ Ծխական տանը կազմակերպված հայկական ուտեստներով հարուստ ճաշից հետո՝ հայ երիտասարդները մասնակցեցին միջեկեղեցական աղոթքի։
Օրվա երկրորդ կեսին նախատեսված Դանթե Ալիգիերիին նվիրված ցուցադանդեսը այցելելուց առաջ, նրանց ողջույնի խոսքով դիմավորեց Լուինոյի քաղաքապետ Էնրիկո Բյանկին:
Տ․ Տիրայր վրդ․ Հակոբյանը բոլորի անունից իր շնորհակալությունը հայտնեց քաղաքի ղեկավարությանը հյուրընկալ ընդունելության համար։ Տպավորություններով լի օրը ավարտվեց քաղաքի տեսարժան վայրերի և լողափի այցելությամբ։