Այս տարվա դեկտեմբեր 17-ին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արք. Պարսամյանը պատարագ մատուցեց հյուսիսային Իատալիայի Թուրին քաղաքի հայ համայնքի համար Սբ. Մասիմո եկեղեցում՝ սպասավորությամբ Իտալիո հայոց հոգևոր հովիվ Տ. Ներսես աբղ. Հարությունյանի, ինչպես նաև՝ Միլանի Սբ. Քառասուն Մանկունք Եկեղեցվո երգչախմբի երգակցությամբ։
Ամանորյա տոներին ընդառաջ իր քարոզի մեջ Սրբազան Հայրը խոսեց հայ ժողովրդի համար ծանր այս ժամանակահատվածի մասին՝ ամեն պարագայի շեշտելով, որ «ապագայի հանդեպ մեր հույսը չենք կորցրել» ինչպես նաև հորդորելով՝ «աղոթենք հայ ժողովրդի, բանակի համար և այս մարտահրավերներին դիմակայենք՝ իբրև քրիստոնեական ժողովուրդ»։ Հավարտ քարոզի՝ Սրբազան հայրը Թուրինի հայ համայնքին ներկայացրեց Իտալիո հայոց հոգևոր հովիվ Տ. Ներսես աբղ. Հարությունյանին՝ իր պատգամն ու օրհնությունը տալով, որպեսզի Հայ Առաքելական Եկեղեցվո պատարագները ավելի հաճախ կատարվեն Թուրինի հայ համայնքում և առավել ակտիվ դառնա հայերի ներկայությունն ու գործունեությունն այստեղ։
Նույն օրը առավոտյան Խաժակ Սրբազանը՝ ընկերակցությամբ Տ. Ներսես աբղ. Հարությունյանի հանդիպում ունեցավ Թուրինի թեմակալ առաջնորդ արքեպիսկոպոս Ռոբերտո Ռեպոլեի հետ: Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած ձրույցի ժամանակ Թուրինի Մետրոպոլիտը իր լիակատար պատրաստակամությունը հայտնեց կաթոլիկ եկեղեցի հատկացնել կանոնավոր կերպով Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգով պատարագներ մատուցելու համար: Հանդիպման ավարտին Սրբազանը որպես հուշ փոխանցեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից բերված Տիրամոր և մանկան փայտե սրբապատկերը։