ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հետայսու փետրվարի 27-ին Կաթոլիկ Եկեղեցին կհիշատակի Սբ․ Գրիգոր Նարեկացուն

Ֆրանցիսկոս Ա. Քահանայապետի հրամանով՝ սույն թվականի փետրվարի 2-ին Սուրբ Գրիգոր Նարեկացին ընդգրկվեց  Լատինական Եկեղեցու ծիսական օրացույցի մեջ։  Հետայսու  փետրվարի 27-ին Կաթոլիկ Եկեղեցին հիշատակելու է Հայ  Եկեղեցու այս մեծանուն վարդապետին։ Հիշենք, որ  2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում,  Հայոց Ցեղասպանության 100-րդ  տարելիցի առիթով մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ Սրբազան  Պապը Նարեկացուն հռչակեց “Ընդհանրական Եկեղեցու վարդապետ”:  Երեք  տարի անց՝ 2018-ի ապրիլի 5-ին, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և Մեծի Տանն Կաթողիկոսի  հետ, Սրբազան Քահանայապետն օրհնեց՝ Վատիկանի պարտեզներում տեղադրված Նարեկացու արձանը։