ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

ՄԱՅՐ ԱԹՈՌ

301 թ-ին Վաղարշապատում հիմնադրված Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր և վարչական կենտրոնն է։ Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր Տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի Իջմամբ և կառուցվել Ս. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից:

Աշխարհով մեկ սփռված շուրջ 9 մլն. հայ Առաքելական Ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդը  Վեհափառ Հայրապետ և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որն ընտրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող Ազգային եկեղեցական ժողովի կողմից՝ ցմահ: Առաջին Հայ Կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որը օծվել է 301 թ., Կեսարիայում, կապադովկիացի եպիսկոպոսների կողմից։ Ներկայումս  Ս. Գրիգոր Լուսավորչի գահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զբաղեցնում է նրա 132-րդ հետևորդ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը մեզ են ներկայացնում հայոց բազմադարյա հարուստ պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին