2025 թվականի մարտի 1-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցավ կարևոր ժողով, որտեղ հավաքվել էին երկրի ինը հայ եկեղեցական համայնքների երիտասարդ ներկայացուցիչները։
Այն նախագահեց Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Մասնակցեցին Նիդերլանդներում ծառայող հոգևոր հայրեր՝ Արժ. Տեր Տարոն քհն. Թադևոսյանը, Արժ. Տեր Մաշտոց քհն. Բաղդասարյանը և Արժ. Տեր Սերովբե քհն. Ալանջյանը։
Ժողովի ընթացքում քննարկվեցին Նիդերլանդների Հայ Եկեղեցու Երիտասարդական միության (ACJON) հիմնադրման հարցերը։
Սրբազան Հայրը ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու նպատակները․
* Հոգևոր զարգացման խթանում
* Համայնքային մասնակցության խրախուսում
* Հայ ինքնության պահպանում
* Սոցիալական ծառայություն և բարեգործություն
* Հոգևոր և սոցիալական կապերի ձևավորում
Մասնակիցները կիսվեցին իրենց մտահոգություններով ու գաղափարներով, և Սրբազան Հոր օրհնությամբ ու խրախուսանքով երիտասարդներին մղեցին մտածելու նպատակների իրագործման ուղիների մասին։