ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հանդիպում Բելգիայի Եպիսկոպոսաց խորհուրդի նախագահի հետ

Դեկտեմբերի 8-ին Բելգիա կատարած իր հովվական այցի շրջանակում, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հանդիպեց Բերյուսել-Մալին կաթոլիկ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Լյուկ Տեռլինդենի հետ, որն այս տարվա հոկտեմբերին ընտրվել է նաև երկրի կաթոլիկ Եպիսկոպոսաց խորհուրդի նախագահ։ Հանդիպմանը մասնակցեց նաև Զատիկ վարդապետ Ավետիքյանը։
Սրբազան Հայրը շնորհավորեց Տեռլինդեն արքեպիսկոպոսին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավոր և եկեղեցանպաստ առաքելություն։ Հյուրընկալ հոգևորականը Խաժակ Սրբազանից տեղեկացավ Բելգիայի մէջ կազմավորված հայ եկեղեցական համայնքների, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու և Վատիկանի հարաբերությունների և փոխգործակցության մասին։ Ապա հետաքրքրվեց Արցախի բռնի հայաթափման հետևանքով Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակով և այն հաղթահարելու համար ձեռնարկվելիք միջոցառումներով։
Բարեկամական ջերմ մթնոլորտում անցած զրույցի ավարտին երկուստեք հույս հայտնվեց, որ Բելգիայի կաթոլիկ և հայ առաքելական հոգևորականների և համայնքների եղբայրական կապերը առավել սերտանան, խթան հանդիսանալով նրանց գործնական և օգտաբեր համագործակցության։