Կիրակի, 15 հոկտեմբերին, Սուրբ Թարգմանիչ Վարդապետների տոնի ուրախ առիթով, Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում, Սուրբ Պատարագին ներկա էր Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու Ներկայացուցիչ` Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Օրվա պատարագիչն էր Հոգևոր Հովիվ Տ. Զատիկ Վարդապետ Ավետիքյանը։
Թարգմանչաց խորհրդի, Քրիստոնեական հավատքի, Եկեղեցու և ազգի ծառայության մասին քարոզեց Խաժակ Արբազանը` հորդորելով, հակառակ ամեն փորձությունների, երբեք չկորցնել մեր հոգևոր բարձր արժեքները. մեր անհատական ու հավաքական հավատքը, հույսը, սերը, Աստուծո և ազգին ծառայության ոգին։
Հավարտ Սուրբ Պատարագի, Սրբազան Հայրը կատարեց ձեռնադրություն։ Դպրության 4 աստիճաններ ստացան, տարիներ ի վեր, եկեղեցու նվիրյալ սպասավորներ` Թովմաս Յալմանը, Վահան Յաղըրյանը, Միսակ Գևորգյանը, Շանթ Դավիթյանը և Նարեկ Չանյանը։
Հավարտ Սուրբ Պատարագի և ձեռնադրության, Եկեղեցու սրահում տեղի ունեցավ հյուրասիրություն` ի պատիվ Խաժակ Սրբազանի և ձեռնադրված դպիրների։ Բարի և նվիրյալ ծառայություն ենք մաղթում Հայ Եկեղեցու հին և նոր` բոլոր սպասավորներին։