ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Կոնֆերանս Լյուքսեմբուրգում «Հայկական ներկայությունը Սուրբ երկրում» խորագրով

Դեկտեմբերի 7-ին Լյուքսեմբուրգի Սան Միշել եկեղեցում (Eglise Saint Michel) կայացավ կոնֆերանս «Հայկական ներկայությունը Սուրբ երկրում» խորագրով։ Այն կազմակերպել էր 1916 թվականին հիմնադրված Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Conférence Saint-Yves (CSY) կաթոլիկ իրավաբանների գիտախումբը։

Ներածական խոսքով՝ Հայաստանի աշխարհաքաղաքական արդի հիմհախնդիրերի մասին հանդես եկավ Լյուքսեմբուրգում և Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանը։

Հայկական ներկայության մասին Սուրբ երկրում, 4-րդից 21-րդ դարերում, բանախոսեց կրոնական մարդաբան, Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների և սրբավայրերի մասնագետ, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների կենտրոնի (CNRS) նախկին գիտաշխատող Սոսի Անդեզյանը։

Հանդիպումը Եզրափակեց Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, որն ընդհանուր տեղեկություններ հաղորդեց Հայ եկեղեցու և մասնավորապես Երուսաղեմի Պատրիարքության ու նրա Սբ․ Հակոբ Հայոց վանքի մասին։ Իր ելույթի ավարտին Սրբազան Հոր հրավերով, միասնական աղոթք կատարվեց։

Կոնֆերանսին ներկա էին Լյուքսեմբուրգի կաթոլիկ առաջնորդի փոխանորդ Արքեպիսկոպոս Լեո Վագեները, Լյուքսեմբուրգում Հունաստանի դեսպան պարոն Անգելոս Իպսիլադիսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու հյուրեր։