Ապրիլի 10-ին, իտալական Ֆլորենցիա քաղաքի կենտրոնական Սանտա Մարիա ին Կամպո եկեղեցում՝ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանի հանդիսապետությամբ և Հոգշ․ Տ․ Տիրայր Վրդ․ Հակոբյանի ձեռամբ մատուցվեց առաջին Սուրբ և անմահ պատարագը։ Այն առիթ էր ոչ միայն տոնելու Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ, այլ նաև խորհրդանշում էր տեղի հայ համայնքի մուտքը քաղաքի այս կաթոլիկ եկեղեցին, որտեղ Տիրոջ կամքով, այսուհետ հնարավորություն կընձեռվի մասնակցելու Հայ Առաքելական եկեղեցու ամենամսյա պատարագներին։