Հունվարի 25-ին ավարտվեց Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը, որը մեկնարկել էր հունվարի 18-ին։ Եզրափակիչ արարողությունը կատարվեց Հռոմի Սուրբ Պողոս տաճարում ֆրանցիսկոս Պապի նախագահությամբ, երեկոյան ժամերգության ընթացքում։
Այս էկումենիկ մեկշաբաթյա նախաձեռնության ժամանակ բոլոր դավանանքների քրիստոնյաները աղոթում են ամբողջական միասնության հասնելու համար, այն ինչ հենց Քրիստոսի կամքն էր: Ավանդաբար, հյուսիսային կիսագնդում այն անցկացվում է հունվարի 18-ից 25-ը, որ ընկնում է Սուրբ Պետրոսի աթոռի և Սուրբ Պողոսի դարձի հիշատակության օրերի միջև: Հարավային կիսագնդում, որտեղ հունվարը արձակուրդների շրջան է, եկեղեցիները նշում են Աղոթքի շաբաթը այլ օրերին, օրինակ՝ Հոգեգալուստի տոնին:
Աղոթքի շաբաթը սկիզբ առավ երկու անգլիկան հոգևորականների՝ ամերիկացի Փոլ Ուոթսոնի և անգյացի Սպենսեր Ջոնսի մտահղացումից և պաշտոնապես առաջին անգամ տեղի ունեցավ Գրեյմուրում (Նյու Յորք) 1908 թվականին։ 2008 թվականին նշվեց նախաձեռնության հարյուրամյակը։ 1968 թվականից աղոթքի թեման և տեքստերը համատեղ մշակվել են՝ բողոքականների և ուղղափառների համար՝ Եկեղեցիների Տիեզերական խորհրդի «Հավատք և կարգ հանձնաժողովի», իսկ կաթոլիկների համար՝ «Քրիստոնեական միասնության խթանման քահանայապետական խորհրդի» կողմից:
Այս տարվա՝ 55-րդ Աղոթքի շաբաթվա խորագիրը Մատթեոսի Ավետարանից մոգերի խոսքերն էին․ «Երբ արևելքում էինք, նրա աստղը տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ» (Մատթեոս. 2:2)։
Եզրափակիչ արարողությանը՝ տարբեր Եկեղեցիների և քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչների շարքում էր նաև Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։ Սրբազան Հայրը Ֆրանցիսկոս Պապին փոխանցել Գարեգին Բ․ Հայրապետի եղբայրական և սրտալի ողջույնը։
Սրբազան Քահանայապետն իր քարոզում հորդորեց, որ մոգերի պես մենք էլ հետևենք Հիսուսի աստղին, Նրա ավետարանին, Նրա միության հրավերին, առանց մտահոգվելու թե ինչքան երկար և դժվար կլինի ճամբորդությունը։ Խոսելով արևելքի մասին, ֆրանչիսկոս Պապ իր մտահոգությունը հայտեց, բռնութիւններով և պատերազմներով լի նրա տարբեր վայրերում ապրող քրիստոնեաների համար։
Հռոմի Պապը իր քարոզն ավարտին հետևյալ բառերով․ «Սիրելի Եղբայրներ և քույրեր, մոգերից ընդունեք մեր ուղևորության ցուցմունքները և անենք իրենց պես, որ տուն վերադառնալու համար ուրիշ ուղի օգտագործեցին։
․․․Մենք պետք է փոխենք մեր ուղին, ինչպես նաև մեր սովորությունների և հարմարությունների ընթացքը, որպեսզի գտնենք այն ուղին, որը Տերը ցույց է տալիս մեզ՝ խոնարհության, եղբայրության և երկրպագության ուղին։ Տե՛ր, տո՛ւր մեզ քաջություն փոխելու ժանապարհը, դարձի գալու, հետևելու քո կամքին և ոչ թե մեր հնարավորություններին. միասին ընթանալու դեպի Քեզ, որ Քո Հոգով ուզում ես մեզ մեկ բան դարձնել։ Ամեն»։