ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Վեբինար «Քրիստոնեությունը․ Մեր քույր Հայաստանի դեմքը»

Երեկ՝ ապրիլի 26-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին, որը կազմակերպել էր  Հարավային Իտալիայի քահանայապետական աստվածաբանական ֆացկուլտետը (Նեապոլ)։  Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, որը հրավիրված էր մասնակցելու միջոցառմանը՝ բանախոսեց «միջեկեղեցական երկուսություն Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև» տեմայով։
Արցախի մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակի և ցեղասպանության հետևեանքների մասին խոսեց Տ․ Գարեգին Վրդ․ Համբարձումյանը (Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի պատասխանատու):
Երեք ժամից ավել տեվողությամբ այս վեբինարին մասնակցեցին աստվածաբաններ, փիլիսոփաներ, ինչպես նաև Դանիելե Բելլեկկիոնոն՝ վերջին արցախյան պատերազմը լուսաբանող իտալացի լրագրողներից մեկը։
Իտալիայի տարբեր քաղաքներից համացանցի միջոցով միացած իտալացի երաժիշտներ կատարեցին Կոմիտաս Վարդապետի ստեղծագործություններ։
Ուսումնական հաստատության դեկան Հայր Ֆրանչեսկո Աստին ընթերցեց Նեապոլի հոգևոր առաջնորդ՝  արքեպիսկոպոս Դոմենիկո Բատտալյայի ողջույնի խոսքը՝ ուղղված մասնակիցներին։
Դիտել տեսանյութը  🎬