ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Միջեկեղեցական հանդիպում Հռոմի Սանթ Անսելմո վանքում

Խաժակ Արք. Պարսամյանի նախաձեռնությամբ և հրավերով Բենեդիկտյան միաբանության Ընդհանուր Մեծավորի՝ Վանահայր Գրեգորի Պոլանի, երկուշաբթի հունիսի 21-ին միջեկեղեցական հանդիպում տեղի ունեցավ Հռոմի Սբ․ Անսելմ Քենթրբերցուն  նվիրված Բենեդիկտյան վանքում,  որը Միաբանութեան առաջնորդի նստավայրն է։ Ճանաչողական այս այցին մասնակցեցին կաթոլիկ, հայ, անգլիկան, մեթոդիստական և լուտերական եկեղեցիների ներկայացուցիչներ։

Հանդիպումը սկսվեց միջեկեղեցական աղոթքով որից հետո՝ շատ մտերիմ մթնոլորտում շարունակվեց Մեծավոր Հոր գրասենյակում, ուր մասնակից հոգևորականներին առիթ ընձեռվեց իրար ավելի լավ ճանաչելու։

Այա առաջին փորձից հետո միաձայն առաջարկվեց պարբերաբար նման հանդիպումներ ունենալ՝ փոխադարձ ճանաչումը և գործակցությունը սերտացնելու նպատակով։  Հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել աշնանը՝ այս անգամ ներգրավելով նաև Իտալիայում ծառայող Ուղղափառ Եկեղեցիների առաջնորդներին։

Հանդիպման ավարտին բոլորը միասին ճաշեցին վանքի ճաշասրահում։