Կիրակի՝ 20 հունիսի, Միլանի Սբ․ Քառասուն մանկանց հայ առաքելական եկեղեցու երգչախումբը հրավիրված էր մասնակցելու կիրակնօրյա կաթոլիկ պատարագի՝ Լոմբարդիա տարածաշրջանի Կոմո նահանգի Sant’Abbondio տաճարում։ Իտալացի հավատավորները առիթ ունեցան լսելու Սուրբ սուրբ, Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ, Տեր ողորմյա և Հայր Մեր եկեղեցական երգերը և դրանց միջոցով հաղորդակցվելու հայկական պատարագի խորհրդին։