ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը Հռոմում դասախոսեց Հայ Եկեղեցու ժողովականության նախընթացների շուրջ

Ս․թ․ 22 հունվարին Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանի դասախոսությամբ մեկնարկեց Հռոմի Քահանայապետական Սբ․ Թովմաս Աքուինացի համալսարանի «Անջելիկում» էկումենիկ ուսումնասիրությունների ինստիտուտի դասախոսությունների շարքը: Այս միջոցառումը կազմակերպեց «Քրիստոնեական միասնության խթանման քահանայապետական խորհրդի» և համալսարանի «Թիլարդ» ամբիոնի կողմից։ Դիտել տեսանյութը 🎬

Սրբազան Հոր մոտ 45 րոպե տևողությամբ բանախոսության թեման էր․ «Ժողովականությունը և քրիստոնեական միասնությունը ըստ Հայ Առաքելական Եկեղեցու»։