ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Սուրբ Ծննդյան Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Հռոմում

Հունվարի 6-ի առավոտյան Սուրբ Ծննդյան Պատարագ մատուցվեց և Ջրօրհնեքի արարողություն կատարվեց Հռոմի Սբ․ Վլաս եկեղեցում։ Հայ համայնքին իր օրհնությունը բերեց և քարոզեց Հայաստանից ժամանած Տավուշի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։