ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության Պատարագ Ալմելոյում

Հունվարի 6-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցում մեծ խանդավառությամբ տոնախմբվեց Տիրոչ Սբ․ Ծնունդը և Աստվածահայտնությունը։

Սբ․ պատարագին՝ նախագահությամբ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանի և ձեռամբ Արժ․ Տ․ Մաշտոց քահանա Բաղդասարյանի ներկա եղավ նաև Անտիոքի Ասորի֊Ուղղափառ Եկեղեցու Հոլանդիայի առաջնորդ Պոլիկարպոս Այդին մետրոպոլիտը։

Սրբազան Հայրը փոխանցեց ներկաներին իր օրհնությունը և Սբ․ Ծննդյան պատգամը, որով կոչ արեց լինել միասնական և միաբան հաղթահարել մեր ազգային և եկեղեցական կյանքի առջև ծառացած մարտահրավերները։ Սրբազանի հրավերով Ասորի֊Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը ևս ողջունեց և իր պատգամը ուղղեց հայ համայնքին, ապա պատարագի ավարտին մասնակցեց ջրօրհնեքի կարգին։