Դեկտեմբերի 14-ին, Վարշավայի նորանշանակ Մետրոպոլիտ արքեպիսկոպոս Ադրիան Ժոզեֆ Գալբասի հրավերով Տ․ Խաժակ Արք. Պարսամյանը մասնակցեց վերջինիս գահակալության արարողությանը, որը տեղի ունեցավ քաղաքի կաթոլիկ Մայր Տաճարում։
Պատվավոր հյուրերն էին նաև Ուկրաինայի և Լեհաստանի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը, Լեհահայոց հոգևոր հովիվ՝ Տ. Մինաս աբղ. Հախվերդյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան՝ տիար Ալեքսանդր Արզումանյանը և ՀՀ պատվո հյուպատոս՝ տիար Հրաչյա Բոյաջյանը։
Արարողության վերջում Խաժակ Սրբազանը առիթ ունեցավ ողջունելու նախկինում Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի անձնական քարտուղար և Կրակով քաղաքի արքեպիսկոպոս՝ Կարդինալ Ստանիսլավ Ջիվիշին, ում հետ տարիներ առաջ համագործակցել էր Վատիկանում: