ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հայաստանին նվիրված կոնֆերանս Մադրիդի համալսարանում

Մադրիդի Universidad de San Dámaso համալսարանում ապրլիլի 1-ից մինչև 8-ը կազմակերպվել է «Վայելելով Հայաստանը» խորագրով կոնֆերանս, որի առաջին բաժնում դասախոսություններով հանդես եկան նույն համալսարանի Դասախոս Կլարա Սանվիտոն` «Հայ գրավոր մշակույթի ակունքները», Հայր Մարեկ Ռասկևիչը` «Հայ Արաքելական Սուրբ եկեղեցին»:
Կոնֆերանսին մասնակցում էր Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանը, ով ևս հանդես եկավ «Հայկական Ինքնությունը» թեմայով դասախոսությամբ:
Կոնֆերանսին իր պատվավոր ներկայությունն էր բերում նաև Իսպանիայի թագավորությունում Հայաստան Հանրապետության դեսպան` պարոն Սոս Ավետիսյանը:
Դասախոսությունը տեղի էր ունենում նաև օնլայն տարբերակով, որին հետևում էին աշխարհի տարբեր հատվածներում գտնվող մարդիկ: