Այս տարի հոկտեմբերի 4-29 Վատիկանում տեղի է ունենալու Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովը:
Այս տարի առաջին անգամ վեհաժողովին մասնակցելու են ոչ միայն եպիսկոպոսներ, այլ նաև քահանաներ, աշխարհիկ մարդիկ, որոնք ուղղակիորեն նշանակվելու են Ֆրանցիսկոս Պապի կողմից:
Եպիսկոպոսների սինոդին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մասնակցելու է Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Վեհաժողովը ամփոփելու է գերագույն ժողովի տարածաշրջանային փուլերը, որը իր աշխատանքները սկսել էր դեռևս 2021-ին և շարունակվելու է մինչև 2024 թվական:
Նշենք, որ Եպիսկոպոսների սինոդի հիմքը դրել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ 2018-ին հաստատված «Episcopalis Communio» առաքելական սահմանադրությամբ: