Փետրվար 28-ից մարտի 2-ը հագեցած օրեր էին Նիդերլանդների հայ համայնքի եկեղեցական կյանքում՝ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերշ․Տեր Խաժակ Արք․Պարսամյանի երկիր կատարած հովվական այցի կապակցությամբ:
—————
Սրբազան Հոր առաջին հանդիպումը տեղի ունեցավ ՆՅՈՒՎԵԽԱՅՆ քաղաքի Սբ. Նիկոլաս կաթոլիկ եկեղեցում, ուր ամեն ամիս Հայ Առաքելայան եկեղեցու հավատացյալների համար հայ հոգևորականները անցկացնում են Սուրբ Գրքի դասեր։ Սրբազան Հայրը քարոզեց «Ընտանիք» թեմայով ապա պատասխանեց ներկաների հարցերին:
Մարտի 1-ի առավոտյան Խաժակ Սրբազանն այցելեց երկրի հյուսիսում գտնվող ՀԻՐՀՈՒԽՈՎԱՐԴ քաղաքը, ուր կաթոլիկ եկեղեցիներից մեկում իր նախագահությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագեց Ամստերդամի Ս․Հոգի հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանը:
Խաժակ Սրբազանը իր քարոզում պատգամեց Սուրբ Վարդանաց ոգով դիմակայել և հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարդահրավերնը, պահել մեր հավատքն ու ազգային հոգևոր ավանդությունները, լինել ազնիվ քաղաքացիները Նիդերլանդների և միևնույն ժամանակ հավատարիմ մնալ մեր հայ ինքնությանը: Հավարտ պատարագի Սրբազան Հայրը մասնակցեց համայնքի կողմից մատուցված սիրո ճաշին, ապա անմիջական մթնոլորտում պատասխանեց ներկաների բոլոր հարցերին:
Երեկոյան Սրբազան Հայրը ԱՄԵՍՖՈՐՏ քաղաքում հանդիպեց մի խումբ հայ երիտասարդների հետ: Հանդիպման նպատակն էր Նիդերլանդներում կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միություն: Նիդերլանդների բոլոր եկեղեցական համայնքներից մեկ կամ երկու ներկայացուցիչ մասնակցություն ունեցավ ժողովին:
Ժողովին ներկա էին նաև Ալմելո քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տեր Մաշտոց քհն. Բաղդասարյանը, Արժ. Տեր Սերովբե քհն. Ալանճյանը, Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տեր Տարոն քհն. Թադևոսյանը: Սրբազան Հայրը, որ մախագահեց ժողովը, ներկաներին ծանոթացրեց երիտասարդաց միության կանոնադրության դրույթներին, մանրամասնորեն բացատրեց դրանց նշանակությունն ու կարևորությունը, ինչպես նաև լսեց ներկաների առաջարկները, մտածումները, հուզող հարցերը: Նա խոստացավ, որ այդ հանդիպումներն այսուհետ կլինեն շարունակական:
Նույն օրը, ուշ երեկոյան Խաժակ Սրբազանը և Տեր Տարոնը այցելեցին Նիդերլանդների ամենատարեց հային՝ Հովսեփ պապին: Հովսեփ պապը ՍԽԻԴԱՄ քաղաքում, շրջապատված իր ընտանյայց անդամներով ու հարազատներով նշում էր իր ծննդայն 100 ամյակը: Սրբազան Հոր այցը մեծ ուրախությամբ և խանդավառությամբ ընդունեցին Հովսեփ պապի ընտանիքում:
Հաջորդ օրը, կիրակի մարտի 2-ին, Սրբազան Հայրը նախագահեց ԱՄՍՏԵՐԴԱՄԻ Սուրբ Հոգի եկեղեցում մատուցվող Բուն Բարեկենդանի պատարագը, քարոզեց հավատացյալներին՝ պատգամելով որ պահեցողության ընթացքը լավագույնս օգտագործեն հոգևոր կյանքի նորոգության համար: «Կյանքը պատարաստություն է Աստծուն հանդիպման: Պահեցողությունը մեզ սովորեցնում է պատրաստվել: Ինչպես Մեծ Պահքի ընթացքում պատրաստվում ենք դիմավորելուն Սուրբ Հարության հրաշափառ տոնը, այնպես էլ մեր ողջ կյանքի ընթացքում պատրաստվում ենք հավիտենական կյանքի համար, Աստվածտեսությանը»,- ասաց Խաժակ Սրբազանը»: