Ս․թ. մարտի 23-ին Վատիկանի Ամբողջական մարդկային զարգացման խթանման բաժինը և Համաճարակի հարցերով հանձնաժողովը, Լոնդոնի SOAS համալսարանի «Զենքի ապասարման և նրա տարածման դեմ ռազմավարական հայեցակարգի» հետ համատեղ, հյուրընկալեցին առցանց վեբինարը «Ամբողջական զինաթափման առաջխաղացում համաճարակային ժամանակաշրջանում» խորագրով։
Կրոնական ներկայացուցիչներն ու տարբեր մասնագետները և հետազոտողները անդրադարձան զենքի արտադրությունն ու տարածումը դադարեցնելու միջոցով գլոբալ հրադադարի ռեժիմը խթանելու ջանքերին, աջակցելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կոչերին («Բոլորը եղբայրներ են» կոնդակ, FT 180)` համաշխարհային զինադադար հաստատելու համար:
Այդ միջոցառմանը իր մասնակցությունը բերեց նաև Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։ Սրբազան Հոր ելույթը «Երանի խաղաղարարներին՝ Հիսուսի ուսուցումը «քաղաքական սիրո» վերաբերյալ» խորագրով կարողեք
դիտել հետևյալ հղումով՝ սկած 2։41 ժամից։