Փետրվարի 1֊ին Բրյուսելում, Սանտ Էջիդիո (Sant’Egidio) Միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, Միջկրոնական Ներդաշնակության Շաբաթվա (Interfaith Harmony Week) ծիրի մեջ, տեղի ունեցավ միջկրոնական հանդիպում, որին մասնակցեցին Բելգիայում գործող զանազան կրոնների ու հարանվանությունների ներկայացուցիչներ։
Հայ Առաքելական Եկեղեցու անունից, հրավիրված էր մասնակցելու` Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի փոխանորդ` Զատիկ Վարդապետ Ավետիքյանը։ Հայր Սուրբը իր ելույթում, առանձին անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից ավելի քան 50 օր, արցախահայության դեմ իրագործվող շրջափակմանը, էլեկտրաէներգիայի, գազի, սնունդի, բժշկական և զանազան այլ միջոցների մուտքի արգելափակմանը և էթնիկ զտման ու Արցախի հայաթափման բռնի քաղաքականությանը։
Հադիպման ավարտին, ներկաներին տրվեցին Արցախի պատմությունն ու ներկա ծանր իրավիճակը ներկայացնող նյութեր պարունակող թղթածրարներ` հուսալով, որ կրոնական պետերը ևս՝ իրենց կոչումին հավատարիմ, կանեն անեն կարելին` մարդկային այդ աղետի դեմ պայքարելու, նաև դատապարտելու Ազրբեջանի ցեղասպան ու դիկտատոր կառավարությունը և պատժամիջոցներ ձեռնարկելու նրա ղեկավար` Ալիևի նկատմամբ։