Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս Ն. Ս. Բասելիոս Մարթոմա Մատթեոս III-ի Սուրբ Աթոռ՝ Վատիկան անցելության առթիվ, Խաժակ Արք. Պարսամյանը սեպտեմբերի 10-ի կիրակի երեկոյան կազմակերպել էր միջեկեղեցական արարողություն Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցում։
Միջեկեղեցական արարողությանը իրենց մասնակցությունը բերին, Կաթոլիկ, Ղպտի Ուղղափառ, Մալաբար Ուղղափառ, Հույն Ուղղափառ, Ավետարանական, Հայ Առաքելական Եկեղեցիների և Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարանի Կաթոլիկ հոգևորականներ։
Խաժակ Սրբազանը իր բարիգալստյան խոսքում, հիշեց թե ինչպես մոտավորապես 38 տարի առաջ հանդիպել էր Նորին Սրբությանը Հռոմում, երբ իրենք երկուսն էլ իրենց բարձրագոյյն ուսումն էին շարունակում Քահանայապետական Արևելյան ինստիտուտում և բնակվում էին «Ռուսիկում» կաթոլիկ հաստատությունում։
Ն. Ս. Բասելիոս Մարթոմա Մատթեոս III Կաթողիկոսը իր պատգամի սկզբում, շնորհակալություն հայտնեց Խաժակ Սրբազանին և ներկա կարդինալին, եպիսկոպոսներին, բոլոր հոգևորականներին ու ներկաներին։ Նա ևս անդրադարձ արեց իր ուսանողական տարիներին Հռոմում և հիշեց թե ինչպես Խաժակ Սրբազանի հետ միատեղ պատարագում էին Հայ և Մալանկարա Եկեղեցիների ավանդության համաձայն։ Նա նաև անդրադարձավ ներկա ժամանակաշրջանին միջեկեղեցական [էկումենիկ] շարժման կարևորության մասին։