Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերշ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մայիսի 25-ի այցելությունը նշանավորվեց Անտվերպենի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի նոր անդամների հաստատմամբ:
Սրբազան Հոր օրհնությամբ տեղի ունեցավ ծխական խորհրդի անդրանիկ ժողովը Անտվերպենի հոգևոր հովիվ Տիրայր վարդապետ Հակոբյանի և խորհրդի նոր ադամների մասնակցությամբ: Ժողովի ընթացքում քննարվեցին համայնքային հարցեր ինչպես նաև կազմվեց մեկ տարվա ռազմավարական ծրագիր:
Սրբազանը իր օրհնությունը բերեց խորհրդի անդամներին և հայրական հորդորները փոխանցեց հետագա առաքելության համար:
Մայիսի 26-ին, ձեռամբ Անտվերպենի հոգևոր հովիվ Տիրայր Վրդ․ Հակոբյանի և նախագահությամբ Խաժակ Արք․ Պարսամյանի մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագին նաև ներկա էին Կ․Պոլսի Հայոց Պատրիարքությունից Գերշ․ Տ․ Արամ Արք, Աթեշյանը, ինչպես նաև Բելգիայի Լիեժ և Գերասբերգեն քաղաքների հոգևոր հովիվ Հոգշ․ Տ․ Մաղաքիա Աբղ․ Բեսքիսիզյանը:
Խաժակ Սրբազանը քարոզի ընթացքում նախ իր ողջույնը ուղղեց Արամ Սրբազանին գոհունակությամբ հիշելով իրենց երիտասարդական տարիների համատեղ ծառայությունը և բարիգալստյան խոսք հղեց հյուրերին:
Խաժակ Սրբազանի կողմից առանձնահատուկ գնահատանքի արժանացավ և երկարատև տարիների ծառայության համար Օրհնության գրով պարգևատրվեց «Նոյ» Տիկնանց միությունը։ Այնուհետ, Սրբազանը իր հայրական հորդորները ուղղեց հավատացյալ ժողովրդին:
Հավարտ Սուրբ Պատարագի Սրբազանը մասնավոր օրհնեց ծխական խորհրդի նորանշանակ անդամներին, նրաց մաղթելով բեղուն և արդյունավետ առաքելություն: Ծխականները նշանակվեցին երկու տարի ժամկետով: