Հունվարի 23-ին, Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների պաշտոնական երկխոսության 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն։
Հանդիսության վերջում Վատիկանի Քրիստոնեական միության խրախուսման բաժնի ղեկավար Կարդինալ Կուրտ Կոխը Ֆրանկիսկոս Պապի գնահատանքը փոխանցեց Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանին, երկար տարիների ընթացքին քրիստոնյաների միության և մասնավորապես Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների խորացման համար տարած կարևոր ջանքերի համար։
Առ ի գնահատանք իր երկարամյա ծառայության Ֆրանկիսկոս Պապի կողմից Կարդինալ Կողը Խաժակ Սրբազանի կուրծքը զարդարեց «Արժանիքի» շքանշանով։