ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն

Հարցազրույց Vatican News առցանց թերթին

Ս․թ․ հունվարի 18-ից 25-ը անցկացվող Քրիստոնեական միասնության համար աղոթքի շաբաթվա առիթով՝ Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը հարցազրույց տվեց Vatican News Վատիկանի պաշտոնական մամուլի առցանց թերթին։

Սրբազան Հայրը համոզմունք արտահայտեց, որ ներկա հասարակական-քաղաքական և մշակութային իրավիճակում, քրիստոնեական միասնությունը պետք է փնտրել ավելի մեծ փոխգործակցության մթնոլորտում։ Անդրադառնալով ներկայիս բազմաթիվ մարտահրավերներին, նա նշեց, որ միայն համախմբված կարող ենք դիմակայել նրանց և աշխարհն ավելի լավը դարձնել։
Այն հարցին, թե առաջիկայում որո՞նք են միջեկեղեցական շարժմանը նպաստող անհրաժեշտ քայլերը՝ նա հաստատեց Եկեղեցու հոգևոր հովիվների և աշխարհական սպասավորների նոր սերնդի դաստիարակության կարևորությունը, որպեսզի նրանք կարողանան արժևորել ա՛յն ինջ միավորում է տարբեր դավանանքի քրիստոնյաներին և հարգել միմյանց առանձնահատկությունները և տարբերությունները։ Լսել հարցազրույցը